Չինաստանում ավտոբուսը, որի մեջ եղել է 51 ուղևոր, ընկել է գետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Աշխարհ

Չինաստանի հյուսիսում ավտոբուսն ընկել է գետը։ Ավտոբուսների ուղևորներից 13-ն անհետ կորած են համարում։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Վթարը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, երբ Jingye ընկերության ծառայողական ավտոբուսը, որը տեղափոխում էր 51 աշխատակցի, դեռևս անհայտ պատաճառներով գետն է ընկել։

Այս պահի դրությամբ հաջողվել է փրկել 51 ուղևորից 38-ին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

--0--ԿԿ