Չինաստանում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

․

Չինաստանի մայրուղիներից մեկում մայիսի 16-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է վեց մարդ, 30-ը հոսպիտալացվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:38-ին Պեկին-Կունմին ավտոճանապարհին: Ավտոբուսը Սիչուան քաղաքից ուղևորվել է Յաան քաղաքային շրջան և դեռևս անհայտ պատճառներով բախվել է բաժանարար պատնեշներին և շուռ եկել:

Ավտոբուսում 36 ուղևոր է եղել, նրանցից երկուսը մահացել է տեղում, ևս չորսը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո: 30 մարդ հոսպիտալացվել է: Տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: