Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

․

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Բաթում քաղաքում շենքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Նախագահ Արմեն Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

--00--ԱՀ