Սաակաշվիլին հրաժարվել է հացադուլը դադարեցնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է հացադուլը դադարեցնել: Ավելի վաղ նրան այդ մասին ցանկանում էին խնդրել Վրացական Ուղղափառ եկեղեցուց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Այս մասին ասել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի խոսնակ Միկաել Բոտկովելին, ով Սաակաշվիլուն այցելել է բանտում:

«Ես նրա (Սաակաշվիլու) խցում չեմ եղել: Մենք հանդիպել ենք չեզոք գոտում: Նա խնդրեց նորին սրբությանը (կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին) փոխանցել, որ կրծքի խաչն իր մոտ չէ, և խնդրել, որ այն վերադարձնեն իրեն»,- ասել է Բոտկովելին՝ հավելելով, որ նախկին նախագահը հրաժարվել է դադարեցնել հացադուլը:

--00--ԱԹ