Չեմ կարող ասել՝ արդյո՞ք օկուպացված են Շուշին և Հադրութը. Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

«Չեմ կարող ասել՝ արդյո՞ք օկուպացված են Շուշին և Հադրութը»,- այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ 

Նրա համոզմամբ,  դա չափազանց բարդ և բազմաշերտ թեմա է, «օկուպացնել» բառն էլ կոնկրետ իրավաքաղաքական տերմին է, իսկ Ադրբեջանն այդ տարածքները գրավել է Արցախից, այլ ոչ թե՝ Հայաստանից։ 

Այս ամենից զատ հարցազրույցի ընթացքում քննարկման առարկա դարձան նաև ներքաղաքական հիմնախնդիրներն ու խորհրդարանի աշխատանքը։ 

Խոսելով պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի չձևավորման և Արթուր Ղազինյանի՝ արդեն 5-րդ անգամ չընտրվելու մասին՝ Աղազարյանը նշեց, որ Ղազինյանը նախանձ տղա է, քանի որ չի ասում, թե իրեն որտեղից մեկ միլիոնը, իսկ եթե չի ասում, ապա, ըստ պատգամավորի, կարող ենք եզրակացնել, որ դրանք կեղտոտ փողեր են։ 

Մանրամասները՝ տեսանյութում։