Այո՛, ՔՊ-ն` որպես պարտված ուժ, չպետք է վերընտրվեր, դա անտրամաբանական է. Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Այո՛, ՔՊ-ն` որպես պարտված ուժ, չպետք է վերընտրվեր, դա անտրամաբանական է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Աղազարյանի համոզմամբ, քաղաքացիներն են իրենց` ՔՊ-ին ընտրել, պատերազմից հետո իրենք ծնկած էին, ժողովուրդը եկավ վեր բարձրացրեց, ուժ տվեց՝ ուղարկելով ՀՀ-ին այս ծանր վիճակից դուրս բերելու։

Պատգամավորը նաև նշեց, որ լուրջ աշխատանքներ են տարվում խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂԻՄ-ի՝ Ադրբեջանի կողմից հոշոտված որոշ տարածքներ ետ բերելու վերաբերյալ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։