Եթե 50 զինվորականներ առանց կրակոցի գերի են ընկնում, նրանց պե՞տք է համարենք գերի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Հարևանների հետ ինչքան քիչ լինեն միջնորդներն, այնքան հեշտ կարող ենք իրար հասկանալ, համակեցության կանոններ գծել և այդ կանոններով ապրել: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ Թուրքիայի կողմից կարող են լինել մարտավարական հնարքներ՝ մեկ այլ իրողություն առաջ մղելու համար»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով Թուրքիայի հետ հատուկ ներկայացուցիչների հետ երկխոսելու գործընթացի մասին:

«Թուրքիայի հետ մեկ ժամ շուտ հարաբերություններ սկսելն օգտակար է՝ և՛ տարածաշրջանի խաղաղության, և՛ մեր երկրի համար, պետք է նման առաջարկություններին դրական արձագանքենք և եզրահանգման գանք: Քանի որ մենք Թուրքիայի հետ գտնվում ենք թշնամական հարաբերությունների մեջ, հնարավոր է, որ Թուրքիայի կողմից մանևր լինի, մեր զգոնությունը պիտի չթուլացնենք և չասենք՝ սառույցը հալվեց, ամեն ինչ «օքեյ» է, պետք  է ճանապարհ անցնենք, նոր իմանանք արդյունք տվե՞ց, թե՝ ոչ, բայց երբեք չպետք է մեր անվտանգային խնդիրներին թեթև նայենք»,- ավելացրեց պատգամավորը: 

Խոսելով գերիների կալանավորման գործընթացի և վարչապետի ու ԱԺ նախագահի հայտարարությոնների մասին՝ Աղազարյանը նկատեց.

«Գերիների հետ կապված վարչապետի և Աժ նախագահի արտահայտած մտքերի նկատմամբ հասարակության ռեակցիան ապացուցում է, որ որպես պետություն կայացման փուլում ենք, ի՞նչ տարօրինակ բան կա, որ պարզվի տվյալ զինվորականն ի՞նչ հանգամանքում է գերի ընկել, դա պարզ գործընթաց է, որն իրավապահ մարմինները պետք է իրականացնեն: Եթե զինվորը գերի է ընկել մինչև վերջ կռվելով, կամ կռվել է, վիրավորվել է անգիտակից վիճակում գերի են վերցրել, կամ եթե զինվորը կռվել է, իր ընկերները զոհվել են և մոռացել է փամփուշտ պահել և գերի է ընկել, իրեն համարենք գերի, բայց եթե 50 հոգի զինվորականներ գերի են ընկնում առանց կրակոցի, նրանց պե՞տք է համարենք գերի»:

Մանրամասները՝ տեսանյութում։