Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են խաղաղության, բայց մեզ ոչնչացնելուց հետո

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են խաղաղության, բայց մեզ ոչնչացնելուց հետո: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Աղազարյանը, խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի մասին,  համոզմունք հայտնեց, թե դա նրա վերջին ամիսների ամենահավասարակշռված խոսքն էր․«Վարչապետը հանրությանը մեսիջ էր հղում, որ իրադրությունը բավականին ծանր է, մենք քայլում ենք ականների վրայով, բայց, այնուամենայնիվ, պետք է պայքարենք հանուն մեր պետության շահերի»:

Աղազարյանը նաև բացառեց Ադրբեջանին որևէ կերպ Սյունիքում միջանցք փոխանցելու հարցը, քանի որ դա կարող է լինել Հայաստանի վերջը, իսկ ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է։ ՀՀ-ն պետք է հզորանա և զարգանա ապագայի մարտահրավերներին դիմագրավելու համար:

Պատգամավորի կարծիքով, ներկայումս Ղարաբաղի համար շատ ավելի շահեկան դրություն է ստեղծվել, քան կարող էր լինել խաղաղ կարգավորման արդյունքում, վերջին ճանապարհը կնշանակեր Արցախի կորուստը:

Մանրամասները՝ տեսանյութում։