Էրդողանը հայտարարել է առաջիկա շաբաթներին Ադրբեջան այցի մասին

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News 

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջան այցելելու ծրագրերի մասին:

«Ադրբեջանը վերադարձրեց Ղարաբաղը, որը գրեթե 30 տարի գտնվում էր օկուպացիայի տակ: Մենք այս ուրախությունը կիսեցինք մեր ադրբեջանցի եղբայրների հետ: Աստված տա առաջիկա շաբաթների ընթացքում մենք կրկին կհանդիպենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ », -  օրը Թուրքիայի խորհրդարանում ասել է Էրդողանը:

Թուրք առաջնորդը նաև նշել է, թե իբրև 2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմը ծառայեց որպես «լակմուսի» թուղթ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ երկրների իրական վերաբերմունքի համար:

 --00—ՄՀ