Հունաստանի իրավապահների կողմից 11 տարի հետախուզվող Ռևազին գտել են Բագրատաշենի անցակետում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22,  24News

հետախուզում

Սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 31-ամյա Ռևազ Լ.-ն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նա 2020 թ. հունիսի 19-ից Հունաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք:

--00--ԱԹ