Անթալիայից Եկատերինբուրգ ուղևորվող օդանավում կին է մահացել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20,  24News

ինքնաթիռ

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որն Անթալիայից Եկատերինբուրգ էր ուղևորվում, հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում ուղևորներից մեկի մահվան պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։

«Անթալիա-Եկատերինբուրգ երթուղով թռչող U61070 չվերթի ժամանակ ուղևորուհիներից մեկի ինքնազգացողությունը վատթարացել է: Բուժօգնություն ցուցաբերելու համար օդանավի հրամատարը որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում»,- ասել են մամուլի ծառայությունից։

Առաջին բուժօգնությունը կնոջը ցույց են տվել անձնակազմի անդամները և ուղևորների մեջ գտնվող բժիշկը, սակայն կինը մահացել է նախքան օդակայան հասնելը:

--00—ՄՀ