Պուտինը հետմահու հերոսի կոչում է շնորհել Ռուսաստանի ԱԻ նախարար Եվգենի Զինիչևին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

զինչև

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել երկրի Արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով բանակի գեներալ Եվեգենի Զինիչևին Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում է շնորհել (հետմահու)՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած հերոսության, քաջության և անձնուրացության համար»,- նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը զոհվել է սեպտեմբերի 8-ին Նորիլսկում իրականցվող ուսումնական թռիչքի ժամանակ, երբ փորձում էր փրկել կինոռեժիսոր Ալեքսանդր Մելկինի կյանքը:  

--00—ԼՄ