Կանգնած եմ Արցախի և Հայաստանի ժողովրդի կողքին՝ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

քաղաքական

ԱՄՆ «Հանրապետական» կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն Արցախի ժողովրդին շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ:

«1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը միաձայն քվեարկեց Ադրբեջանի ագրեսիայի դեմ և հանուն իր սեփական ճակատագիրը որոշելու ազատության պայքարի:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ջանքեր եմ գործադրում Արցախին ԱՄՆ աջակցությունն ավելացնելու, Արցախ-ԱՄՆ հարաբերություններն ամրապնդելու և ականազերծմամբ կյանքեր փրկելու համար: Կանգնած եմ Արցախի և Հայաստանի ժողովրդի կողքին՝ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան: Կշարունակեմ կոնգրեսականների հետ գործակցությունը՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու գործընթացն ապահովելու ուղղությամբ», - հայտարարել է Դեյվիդ Վալադաոն:

--0--ԿԿ