Եվրոպային COVID-19-ից մահացության աճ է սպառնում պատվաստման տեմպերի դանդաղման ֆոնին. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News  

պատվաստում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) լրջորեն անհանգստացած են Եվրոպայում COVID-19-ի դեմ պատվաստման տեմպերի դանդաղումից եւ երկյուղում են մինչեւ ձմեռ ախտահարվածների շրջանում մահացության ցուցանիշների զգալի աճից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին հայտնել Է ԱՀԿ-ի տարածաշրջանային տնօրեն Հանս Քլյուգեն:

«Պատվաստումն անցկացնելու լճացումը մեր տարածաշրջանում լուրջ անհանգստություն Է առաջացնում»,-ասել Է Քլյուգեն՝ հանդես գալով ճեպազրույցում: Նա ընդգծել Է, որ Եվրոպայում պատվաստման դանդաղող տեմպերի ֆոնին մինչեւ այս տարվա դեկտեմբեր կարող Է գրեթե քառորդ միլիոն մարդ մահանալ կորոնավիրուսից:

«Անցած շաբաթ մահացածների թվի 11 տոկոսով աճ Է գրանցվել տարածաշրջանում. կանխատեսումների համաձայն, սպասվում Է, որ Եվրոպայում մինչեւ դեկտեմբերի 1-ը կլինի եւս 236 հազար մահվան դեպք»,-ասել Է Քլյուգեն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ԱԹ