Դեբոշների դեպքում լրագրողներին օթյակից չեն հանի․ Սիմոնյանը խոստանում է՝ լուծումներ կգտնի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Խստորեն դատապարատում եմ այն բռնությունը, որը տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճում։ Բռնությունն արդարցում չունի, Ազգային ժողովն այդ տեղը չէ, որտեղ բռնություն պետք է կիրառվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար քննարկում են լուծումները․

«Մանսավորապես ես անընդունելի եմ համարում նման իրավիճակներում լրագրողներին օթյակից դուրս հրավիրելը։ Քննարկել եմ գործընկերներիս հետ, ամենայն հավանականությամբ, կարծում եմ որևէ ձևով լրագրողներին այնտեղից պետք է չհանենք»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ճիշտ չէ, որ պատգամավորի կամ որևէ մեկի լուսանկարը կամ տեսանյութը, որին հարվածում են, ընկնում է դուրս գա եթեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՄՀ