Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհին նորոգման աշխատանքներ են 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

նկար

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 13 կմ երկարությամբ հատվածում (կմ141+000-կմ154+000)։

Նորոգվող ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու մարզով՝ Գարգառ, Գյուլագարակ, Ամրակից, Ստեփանավան բնակավայրերի մոտով։

Միջին նորոգման շրջանակներում նախատեսված են՝ ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, գծանշում տերմոպլաստով և այլն։

Կապալառու կազմակերպությունն է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն։

--00—ԼՄ