ԱՆ նախարարը ծանոթացել է «Էրեբունի» ԲԿ հիմնանորոգված պոլիկլինիկայի շենքային պայմաններին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

«Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ Անահիտ Ավանեսյանը և փոխնախարար Արտյոմ Սմբատյանը շրջել են «Էրեբունի» ԲԿ հիմնանորոգված պոլիկլինիկայում, ծանոթացել ինչպես շենքային պայմաններին, այնպես էլ մատուցվող ծառայությունների որակին:

«Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկայի նոր մասնաշենքը վերակառուցվել, հիմնանորոգվել և վերազինվել է վերջերս: Պոլիկլինիկայում մեկտեղվել են առողջության առաջնային պահպանման հիմնական ծառայությունները:

Անհրաժեշտության դեպքում շահառուներն օգտվում են նաև «Էրեբունի» ԲԿ-ի լաբորատոր-գործիքային, ինչպես նաև առաջատար նեղ-մասնագետների ծառայություններից: Նախարարի շրջայցի ընթացքում պոլիկլինիկայի տնօրեն Գայանե Մարտիրոսյանը ներկայացրել է, որ պոլիկլինիկայի ծառայությունների մատուցման արդիականացումն ամբողջությամբ դիտարկվել է Covid-19-ի դեմ պայքարի համատեսքստում: 

Ինչպես տեղեկացնում է բուժկենտրոնի կայքը, բարելավվել են տեղամասային բժիշկների աշխատանքային պայմանները, նվազագույնի է հասցվել վարակի տարածման հավանականությունը, իսկ թեսթավորվող շահառուների համար կառուցվել է հատուկ մեկուսարան՝ հակահամաճարակային չափորոշիչներին համապատասխան: Ստեղծվել են հարմարավետ պայմաններ ոչ միայն բուժանձնակազմի, այլև սպասարկվող ազգաբնակչության համար:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան սպասարկում է ավելի քան 35.000 բնակչի: Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող ընտանեկան բժիշկների և նեղ մասնագետների մոտ տարեկան 44.000 ամբուլատոր այց է գրանցվում: Իսկ պոլիկլինիկայում գործում են նեղ մասնագիտական ՝ նյարդաբանական, սրտաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանության, վիրաբուժական ծառայություններ, ինչպես նաև դիսպանսեր հսկողության՝ մաշկավեներաբանի, ներզատաբանի և ուռուցքաբանի կաբինետներ:

Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկայում արդեն մի քանի ամիս է՝ գործում է նաև մանկաբուժական կաբինետը, որտեղ ամեն ինչ հարմարեցված է երեխաներին: Ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի փոքրիկները չզգան բուժզննման անհարմարությունները:

Մինչ այժմ կազմակերպվել են նաև բաց դեռների օրեր. հանրապետության այլ համայնքների փոքրիկները բուժզննում են անցել մանկաբուժի կողմից: Շաքարային և ոչ շաքարային դիաբետ, պարբերական հիվանդություն, էպիլեպսիա հիվանդությունններով հաշվառված քաղաքացիները պետության կողմից կենտրոնացված կարգով տրամադրվող դեղորայք են ստանում պոլիկլինիկայում գործող դեղատնային կրպակից: Հանրապետությունում իրականացվող Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարից մինչ այժմ «Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկայում պատվաստվել է 968 մարդ, իրացվել է 1477 չափաբաժին պատվաստանյութ:

Պոլիկլինիկայում հաջողությամբ իրականացվում են նաև առողջապահության նախարարության կողմից ներդրված պետական սկրինինգային և մի շարք այլ ծրագրեր: Հաշվի առնելով աշխատանք ունեցող ազգաբնակչության՝ պոլիկլինիկա այցելելու ժամային անհարմարություները, «Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկան աշխատում է երկու հերթափոխով՝ 9:00-18:00-ը: Ազգաբնակչությունը հնարավորություն ունի պոլիկլինիկական ծառայություններից։

--00--ԱՀ