Երևանում փախցրած ավտոմեքենան վթարված վիճակում հայտնաբերվեց Իջևանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

վթար

 

SHAMSHYAN․com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակչուհի 61-ամյա Հասմիկ Հ․-ից, ով հայտնել է, որ իրեն պատկանող ավտոտնակից իր Opel Calibra մակնիշի ավտոմեքենան փախցրել են։ 

Արդեն տեղում Հասմիկ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ավտոմեքենան գնելու նպատակով ներկայացած տղան, ով ասել է՝ իր անունը Էդո է, փորձարկելու պատրվակով վարել է այն, ապա դիմել փախուստի։ 

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ոմն Էդոն Երևանի բանկիչ 29-ամյա Էդիկ Բաղդասարյանն է։  Մինչ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կպարզեին ավտոմեքենան փախցնողի գտնվելու վայրը, երեկ, օգոստոսի 17-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Իջևանի բաժին, որ Իջևան քաղաքի Արցախի փողոցում վթարված ավտոմեքենա կա։

Հիվանդանոց ժամանած Ճանապարհային ոստիկանության օպերատիվ խմբին հիվնադանոցում հայտնել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել  Իջևան քաղաքի Արցախի փողոցում տեղի ունեցած ավտովթարից հետո, որտեղ նա Opel Calibra մակնիշի ավատոմեքենայով դուրս  եկել երթևեկելի գոտուց և բախվել հենասյանը։ 

Հիվանդանոցում պարզվել է, որ դա Քաղաքեռ-Զեյթունում փախցրած Opel-ն է, իսկ այդ տղամարդը Է․ Բաղդասարյանն է, ով փորձել է «լապշա կախել» ոստիկանների ականջներին, ու մոտ 1 ժամ «Գյուլնազ տատու հեքիաթներն»  է պատմել, սակայն Է․ Սուսլիյանն ու Կ․ Աբազյանը նրան հասկացրել են, որ նրա հեքիաթն ավարտվեց, ու հիմա նրան համար երկնքից 3 խնձոր ընկավ, ու 3-ն էլ իր գլխին։ Փաստերի ճնշման տակ պարզվեց, որ նա եղել է ավտոմեքենան փախցնողը։ 

--00—ՄՀ