Աբգարյանի շահերը ներկայացնելուց հրաժարվելու հետո Պողոսյանին տվել են սպանության սպառնալիք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

Աբրահամյան

«Վելես» ՀԿ իրավապաշտպան Մարինա Պողոսյանի կողմից օրեր առաջ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի ղեկավարությանը ներկայացված իրազեկում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կապված Մարինա Պողոսյանի՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Վահագն Աբգարյանի շահերը ներկայացնելուց հրաժարվելու հետ՝ վերջինս, նրա եղբայրը և այլ հարազատներ հեռախոսազանգերի և էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով Մ. Պողոսյանին և «Վելես» ՀԿ մենեջեր Ե. Ադամյանին տվել են սպանության սպառնալիքներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, ով իր գրառումը վերնագրել է « Ինչպես ասում են՝ ամեն ինչ փոփոխական է»:

Նա, մասնավորապես, նշել է. «Վ. Աբգարյանը և նրա եղբայրը չեն ընդունել սպանության սպառնալիքներ տալու հանգամանքը:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ պարունակող բավարար տվյալներ և անհրաժեշտ է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզել բոլոր հանգամանքները՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

--00—ՄՀ

Տեսանյութեր