ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News
ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին:
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ջերմորեն շնորհավորում է Բելգիայում և Ֆրանսիայում Հայաստանի նախկին դեսպան, Եվրոպական Միությունում և ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությունների նախկին ղեկավար, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Մեր hարգարժան ավագ գործընկերոջը մաղթում ենք քաջառողջություն և երկար տարիների կյանք»:
--00--ԱԹ