ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Երևանի սինագոգի դեմ իրականացված վանդալիզմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

16481429010996

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Երևանի սինագոգի դեմ իրականացված վանդալիզմը՝ ասելով, որ երկրում ատելության և անհանդուրժողականության համար տեղ չկա։

Հիշեցնենք, որ Մորդեխայ Նավի սինագոգի վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը։

Նախնական տվյալներով՝ շենք են նետվել դյուրավառ խառնուրդով շշեր, կոտրվել են ապակիները։

--00—ՅՄ