Իրանի ԱԳՆ խոսնակը հիասթափություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

նկար

«IRNA» գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Ղաթիբզադեն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային փոխհրաձգություններին՝ հիասթափություն հայտնելով երկու կողմից էլ մի քանի մարդու սպանության և վիրավորվելու առնչությամբ:

Ղաթիբզադեն նաև հանդես է եկել սահմանային վեճերի զսպման ու խաղաղ լուծման կոչով և ընդգծել անհրաժեշտություն՝ հնարավորինս արագ Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու: Այդ մասին Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել անհրաժեշտ տևական խաղաղության հասնելու համար:

--00—ԼՄ