Միջանցքը, որը վիճահարույց է դարձել այս օրերին, պարզապես տարանցիկ ուղի է. Իրանի ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ երկրի հյուսիսարևմտյան սահմանին փոփոխություն տեղի չի ունեցել, գրում է IRNA գործակալությունը:

Նշելով, որ սահմանագծում փոփոխություն չի եղել, և որ ապագայում էլ չի լինի, նա ընդգծել է, որ Իրանը երբեք չի ընդունի այլ բան, քան այն ինչ հայտարարել են երկու կողմերը:

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև հայտարարել է, որ այն միջանցքը, որը վիճահարույց է դարձել այս օրերին, պարզապես տարանցիկ ուղի է, և որ այն մանրամասն ուսումնասիրվում է Իրանի ԱԳՆ-ի կողմից։

Ըստ աղբյուրի՝ Իրանը ողջունում է ԼՂ հարցի ցանկացած խաղաղ լուծում, և որ որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության խաղաղ լուծումը շահեկան է ամբողջ տարածաշրջանի համար։

Պաշտոնյան նաև հայտնել է, որ, ըստ Իրանի ԱԳՆ-ի, ահաբեկչական խմբերը պետք է արդեն լքած լինեն տարածաշրջանը: 

--00—ԼՄ