Ընդհանուր 120 կրակոց է եղել․ կրակոցներ են եղել նաև Գեղարքունիքի և նախիջևանյան հատվածում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News   

Երեկ,  անցնող գիշերը Հայաստանի Հանրապետության ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից  իրականացվել է մոտ 120 կրակոցներ, խախտումներ։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չի կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Կրակոցները իրականացվել են ոչ միայն Տավուշի բուն մարտական գործողությունների հատվածում, այլև Տավուշի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ եթե ամփոփենք այդ 120 խախտումը ամբողջ սահմանի ուղղությամբ, կարող ենք ասել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է։

Անդրադառնալով Արցախում իրավիճակին՝ Հովհաննիսյանն ասաց, որ Արցախում ևս կրակել են հրաձգային զենքերից, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիրներ, բայց լարվածություն չկա։

 --0—ՄՀ