Սահմանին պատերազմ է, հայորդի է զոհվում, իսկ մենք գնում ենք Դիլիջան, Ծաղկաձոր հանգստանալու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

«Սահմանին պատերազմ է, հայորդի է զոհվում, իսկ մենք գնում ենք Դիլիջան, Ծաղկաձոր հանգստանալու»,-24TV-ի հետ հարցազրույցում ասաց երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը՝ անդրադառնալով երկրի սահմաններին տիրող պատերազմական իրավիճակին և հասարակության անտարբեր վերաբերմունքին։

Երգչուհին անհասկանալի է համարում այն պահվածքը, երբ պատրազմի շեմին ենք կանգնած, բայց շարունակում ենք Ֆեյսբուքում սիրուն նկարներ դնել։ 

«Մենք արժանի պատասխան չենք տալիս՝ ի՞նչ է կատարվում սահմանին, հանելուկ է․ յուրաքանչյուր արժանապատիվ երկիր կոշտ պատասխան պետք է տա։ Մինչև խնդիրը չգա հասնի մեր դռանը, մենք չենք արթնանա․ մեզ հետ մի բան այն չէ։ Հույս ունեմ, որ կոշտ, կոպիտ և հստակ քայլ կձեռնարկվի, որպեսզի մաքրվի և՛ ներքին թշնամին, և՛ պատասխան տրվի արտաքին թշնամուն»,-շարունակում է Աննա Մայիլյան։ 

Զրույցի ընթացքում երգչուհին անդրադարձել է նաև շուկայում իշխող ցածրարժեք երգարվեստին և առհասարակ արվեստի կորած չափանիշներին, որոնք տասնամյակներ շարունակ տխուր անդրադարձ են ունեցել հասարակական կյանքում։

Մանրամասները դիտեք տեսանյութում։ 

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս