Ապրում էինք հաղթանակի թմբիրի մեջ․ Ապրիլյանը բոթ էր, որ բոլորիս արթնացրեց․ Շուշան Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի հետ 24TV-ի եթերում անդրադարձել ենք իր և Արմեն Աշոտյանի ստեղծած երգին։ Ըստ երգչուհու՝ այն պոկելու է բոլոր սպիները և ցավ է տալու։ Իսկ Ապրիլյան քառօրյա պատերազմին անդրադառնալով՝ երգչուհին նշեց․«Ապրում էինք հաղթանակի թմբիրի մեջ․ Ապրիլյանը բոթ էր, որ բոլորիս արթնացրեց»։

Շուշան Պետրոսյանի հետ զրուցել ենք նաև մեր օրերի քաղաքական ու հասարակական խնդիրների, արվեստագետի ներսում կուտակված ցավի ու տագնապի շուրջ։ 

«Մենք տեսել ենք երկու հաղթանակ՝ 94-ը և Ապրիլյանը, մեզ համար անհասկանալի է այս կապիտուլյացիան։ Երբեք չեմ ամաչել, իմ երկրին տվել եմ միայն սեր և պատիվ՝ աշխարհի լավագույն բեմերում երգելով, հիմա ամաչում եմ մեր զոհերի և նրանց անունների առաջ։ Էրեխեքին էդ հողերով հանձնեցին, էդ հողերը լիքն են մեր էրեխեքով, դա չի ներվելու։ Արցախի մասնատման հետ, մեր զոհերի հետ հաշտվողները թող գնան գրողի ծոցը։ Երկնային բանակ է ստեղծվել, շատ հզոր․ Կոմանդոսն էլ միացավ։ Երկիր ենք կորցնում, ինչպես փայլուն սերունդ ենք կորցրել, 10 հազարից ավելին խեղված է։ Ճշմարտությունից չեք փախչելու, անաստվածնե՛ր։ էսքան Հուդա որտեղի՞ց էս երկրում, ո՞նց կարելի է երկիր դավաճանել։ Գերագույն խնդիրը երկրի ազատագրումն է էս ոչ հայերից, թուրքի բարեկամներից։ Արթնացե՛ք, ժողովու՛րդ, երկիր չսիրող տզրուկները չեն կարող որոշել երկրի կարգավիճակը»,- հավելեց երգչուհին։