Ռազմագերիները մեզնից աղերսում են փրկություն, տուն, իսկ մենք ասում ենք՝ վաղը ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանի հետ 24TV-ի եթերում զրուցել ենք երկրի ճգնաժամային իրավիճակի, առաջիկա արտահերթ ընտրությունների և մեր ռազմագերիների չլուծվող, բաց վերքի պես ցավոտ խնդրի շուրջ։ 

«Մեր ռազմագերիները մեզնից աղերսում են փրկություն, տուն, իսկ մենք ասում ենք՝ վաղը ընտրություններ են։ Փորձում եմ տեղափոխվել մեր գերիների մաշկի տակ և զգալ՝ ինչպես է բաբախում նրանց սիրտը։

Ո՞ւր են մեր բաժին Հայաստանի սահմանները, Երևանն էլ, վախենում եմ, չենք կարող քարտեզագրել։

Ի՞նչ դահիճ, ստոր, խաբեբա պիտի լինի մարդը, որ կարողանա նայել էկրանին և ստել։
Երբ երկրի ղեկավար ես, անթույլատրելի է անցնել բարոյականության սահմանը, պարտավոր ես ճշգրիտ խոսել։

Անվերջ ասում է՝ ես այդպես չասացի, դուք սխալ հասկացաք, ի՞նչ է, բոլորս թերզարգացացա՞ծ ենք։ 

Բավական է անընդհատ խաբել, սուտ երդումներ տալ, բղավել կեղտ ու կեղծիք։
Նա պարտավոր է լսել շատերի լացի ձայնը, և ինձ նման հազարավոր մարդիկ նրան ասում են՝ ո՛չ։

Ընտրության օրը գա, ինքը արդեն ճի՞շտ է լինելու, թե՞ Հայաստանն է լինելու ճշմարիտ։
Մենք դեռ շարունակում ենք բաժանվել մեզնից, պատերազմել իրար հետ մեր մեջ, մեր երկրում։

Մի ամբողջ երկիր մերժում է մեր պատմության ներկա էջերը, որոնք վաղը պիտի գրվեն։
Կարողանում են տանը խմել խաբեության դեղ, դուրս գալ եթեր և մտքեր արտահայտել։
Չեմ կարող խմել նրաց պատրաստած դեղահաբը և սուտ պատմություններ լսել»,- ասում է երգչուհին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ