Հայիթիում ձերբակալվել է նախագահի սպանության հավանական կազմակերպիչներից մեկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Հայիթի

Հայիթիի իշխանությունը հայտնել է երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկին ձերբակալելու մասին։  Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստի»՝ վկայակոչելով տեղական Acento լրատվականին։   

«Երբ բանդիտների գործողությունը կասեցվել է, առաջին մարդն, ում նրանք զանգահարել են, էմանուել Սանոնն է եղել», - ասել է Ազգային ոստիկանության գլխավոր տնօրեն Լեոն Շառլը։

Ըստ նրա՝ հանցագործության դրդապատճառները քաղաքական են եղել: Իրավապահ մարմինները փնտրում են ևս երկու ենթադրյալ կազմակերպիչները, որոնք կապ ունեն Սանոնի հետ, սակայն նրանց անունները չեն հրապարակվում։

Հետաքննության տվյալների համաձայն՝ Էմանուել Սանոնը կապվել է ԱՄՆ-ում գործող վենեսուելական անվտանգության աշխատակիցներ տրամադրող կազմակերպության հետ՝ ենթադրաբար կազմակերպելով կոլումբացիների հավաքագրումը, որոնք այժմ մեղադրվում են նախագահի սպանության համար։ Սանոնն իր անվտանգությունն ապահովելու նպատակով վարձած Կոլումբիայի մի քանի քաղաքացիների ուղեկցությամբ Հայիթի է ժամանել մասնավոր չվերթով։

--00—ՄՀ