Բելառուսի իրավապահները բացահայտել են բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

Բելառուս

Բելառուսի իրավապահները ձերբակալել են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաների ֆինանսավորմանը ներգրավված անձի: Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարարությունը:

Ոստիկանները բացահայտել են ապօրինի փողոցային ակցիաների կազմակերպիչներից մեկին: 34-ամյա տղամարդը զբաղվում էր նոր մասնակիցների փնտրտուքով և ֆինանսավորմամբ: Վերջինիս կարողացել են բացահայտել 37-ամյա տղամարդու ձերբակալումից հետո. վերջինս պատմել է, որ հանդիպել է նշված տղամարդու հետ, ու նա խնդրել է հավաքել մարդկանց`գումարի դիմաց բողոքի ակցիաների մասնակցելու համար:

 

--00--ԱԹ