Հայիթիի նախագահին սպանելու մեջ կասկածվողները ձերբակալվել են Թայվանի դեսպանատանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

Հայիթի

Հայիթիում նախագահ Ժովենել Մոիզի սպանության համար կասկածվող 11 անձինք ձերբակալվել են երկրում Թայվանի դեսպանատանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դիվանագիտական առաքելությունից։

Հինգշաբթի առավոտյան Հայիթիի ոստիկանները դիվանագետներին տեղեկացրել են, որ ցանկանում են մտնել դեսպանատան տարածք՝ կասկածյալներին փնտրելու համար:

«Լինելով Հայիթիի Հանրապետության երկարամյա հավատարիմ ընկերն ու հուսալի գործընկերը՝ դեսպանատունն անմիջապես տվել է իր համաձայնությունը և թույլատրել ոստիկանությանը գործողություն իրականացնել (կասկածյալներին) գտնելու համար», - ասվում է հաղորդագրությունում:

հայիթի

Ավելի վաղ Կոլումբիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Մոիզի սպանության մեջ կասկածվում են հարավամերիկյան այս երկրի թոշակի անցած զինվորականները։ Հայիթիի իրավապահ մարմինները, իրենց հերթին, հայտնել են, որ պարզել են ենթադրյալ 28 հանցագործի ինքնությունը, որոնցից 26-ը Կոլումբիայի քաղաքացի են, երկուսը՝ հայիթական ծագմամբ ամերիկացիներ:

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 17 կասկածյալ, ևս 7-ը սպանվել են ոստիկանության գործողությունների ընթացքում։

Հայիթիի նախագահը մահացու վիրավորվել էր չորեքշաբթի գիշերը իր նստավայրի վրա հարձակման արդյունքում: Նրա կինը ՝ Մարտին Մոիզը, ծայրահեղ ծանր վիճակում է:  
 
--00—ՄՀ