Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 11,  24News

վթար

Երեկ՝ հուլիսի  10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 22:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Գևորգ Կարագուլյանը իր վարած  Daewoo մակնիշի ավտոմեքենայով Հրազդան -Հանքավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ դեպի Հարզդան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկեի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝  գլխիվայր հայտնվել դաշտում:  

Վթարի հետևանքով վարորդ Գ. Կարագուլյանն ու նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գարիկ Չոբանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

--00--ԱԹ