ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը ԼՂ կոնֆլիկտի լուծում համարում է երկարատև խաղաղությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

դեսպան

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը երկարատև խաղաղությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման կարծիք է հայտնել  հուլիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Նիդերլանդը ԵԱՀԿ-ի անդամ է, ինչպես նաև ԵՄ անդամ է ու, թեև փոքր երկիր է իր չափերով ու ազդեցությամբ, միևնույնն է, որևէ ջանք չի խնայում երկու կառույցներին խրախուսելու և նրանցից ակնկալելու լավագույն ազդեցությունն այս առումով»,-ասաց Նիկոլա Սխերմերսը:

--00—ՄՀ