Պատրաստ ենք ուժեղացնել ՀՀ-ի հետ համագործակցությունը․ Բայդենը շնորհավորել է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական բարեհաջող ընտրությունների անցկացման կապակցությամբ։ Այս մասին նա գրել է թվիթերյան էջում:

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական բարեհաջող ընտրությունների անցկացման կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարական բարեփոխումների և հակամարտության կարգավորման ոլորտներում, և մենք պատրաստ ենք ուժեղացնել այդ համագործակցությունը»,- ասված է ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառման մեջ:

--00--ԱՀ