Կրասնոդարում վթարային վայրէջք է կատարել մարդատար ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News 

ինքնաթիռ

 SSJ-100 ինքնաթիռը, որի մեջ գտնվում էր ավելի քան 90 մարդ, վթարային վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում գազատուրբինի խափանման պատճառով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

«Ինքնաթիռը… բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարում գազատուրբինի խափանումից հետո»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա՝ օդանավում գտնվում էր 91 մարդ: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Նախնական տեղեկատվություններով ինքնաթիռն իրականացնում էր Կրասնոդարից Սանկտ Պետերբուրգ չվերթը:  

--00—ՄՀ