«Պոբեդա»-ի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում․ Քաղավիացիա

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

պոբեդա

«Պոբեդա» ավիաընկերության PBD 855 Մոսկվա - Գյումրի B737 ինքնաթիռը վատ եղանակի պատճառով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն ժամանել է պահուստային «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Ինքնաթիռում եղել են 177 ուղևորներ, որոնց ավտոբուսով ըստ անհրաժեշտության կտեղափոխեն Գյումրի, իսկ այնտեղ գտնվող 184 ուղևորներին կտեղափոխեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

PBD856 Երևան Մոսկվա թռիչքը տեղի կունենա ս.թ. փետրվարի 1֊ին՝ ժամը 04։00-ին»,-հայտնում են կոմիտեից։