Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանն իշխանությանն է դիմել առաջարկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

Նավիկ

Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տվեք ինձ 2Մ$ պետության համար ավիաընկերություն ստեղծելու վարկային գիծ, ապահովեք պետական աջակցություն, ազատեք բոլոր տեսակի հարկերից, կարգավորեք գործող օրենսդրական դաշտը (ես կասեմ՝ ինչը և ինչպես), և ես գրավոր խոստանում եմ 2-րդ տարվա ավարտին հետևյալ արդյունքները`

Շահագործել 2 հատ 6-7 տարեկան թարմոտ օդանավեր,

շահագործումը իրականացնել համաշխարհային ավիացիայում եղած բարձր ստանդարտներով,

անցնել անվտանգության IOSA աուդիտը,

ավիատոմսերի գները էականորեն իջեցնել,

ստեղծել ընդհանուր 100 բարձր վարձատրվող աշխատատեղեր,

ունենալ տարեկան մոտ 45Մ$-ի շրջանառություն,

տեղափոխել մոտ 260 հազ. ուղևորներ։

Իհարկե այս ամենի իրագործման համար ունեմ դեռևս հունվար ամսին լավ մշակված և հաշվարկված ծրագիր և իմ պես նվիրյալների մասնագետների թիմ, ում անունները հասկանալի պատճառներով չեմ բարձրաձայնում»։

 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս