ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Ինչպես ՊԲ-ն արդեն հայտնել է, ուսումնասիրվում են ֆոսֆորային զինատեսակների կիրառության դեպքերը և հետևանքները: Դրանք ամբողջացնելու պարագայում մենք կներկայացնենք։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը և առիթից օգտվելով փաստեց․
«Նախ այսօր առավոտյան Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ, օրվա ընթացքում Մարտունի քաղաքի ուղղությամբ, Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել են հրետանային և հրթիռային միջոցներ, ավիացիա խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար: Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի առնչությամբ և քանի որ մեզ տեսնում է նաև աշխարհը, ֆիքսել, որ Ադրբեջանը ընտրովի շատ հաճախ գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը»:
--00--ԱՀ