Կրկին զգուշացնում եմ՝  նման որևէ ապօրինի արարք արդյունք չի տվել ու չի տալու․ Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

․

«Հայաստան» դաշինքի նախընտրական  կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Կրկին զգուշացնում եմ՝  նման որևէ ապօրինի արարք արդյունք չի տվել ու չի տալու։
Այսօր առավոտյան տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ի, Ոստիկանության և հեռացող իշխանության կողմից մշակվել էր հատուկ գործողության ծրագիր «Հայաստան» դաշինքի Սիսիանի նախընտրական շտաբերի գործունեությունը պարալիզացնելու նպատակով: 

Չնայած այն հանգամանքին, որ այս դեպքով հայտարարությամբ հանդես էր եկել Մարդու իրավունքների պաշտպանը, անձամբ ես խոսել էի Սյունիքի մարզային և Սիսիանի ոստիկանապետերի հետ, բոլոր դեպքերում շտաբերից առնվազն  մեկ անձի հարկադրաբար բերման են ենթարկում Երևան առանց որևէ հիմքի, զուտ իբր բացատրություններ վերցնելու համար: Հատկանշական է, որ իրավապահներն ունեին բոլոր հիմքերը սպասելու մինչև 20:00, սակայն այս ապօրինության իրական նպատակը ուղղված էր հենց մինչև քվեարկության ավարտը խափանել գործունեությունը: 

Հրավիրում ենք դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը ստեղծված իրավիճակին»:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս