Ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունում «Թեժ գծով» ստացվել է 24 ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Ընտրություններ

2021 թ. հունիսի 20-ին, ժամը 12.00-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում «Թեժ գծով» ստացվել է 24 ահազանգ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ահազանգերը վերաբերել են`

− 2-ը՝ ընտրակաշառքին
− 8-ը՝ տեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին
− 2-ը՝ ոստիկանության ծառայողներին
− 5-ը՝ ԱՎՎ հետ կապված հարցերին
− 7-ը՝ տեղեկատվական բնույթի տեղեկություններ ստանալուն:

--00--ԿԿ