Արա Աբրահամյանի հետ Մոսկվա են մեկնել անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողներ. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

․

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների մի խումբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ օրերս մեկնել է Մոսկվա և այնտեղ հանդիպումներ ունեցել: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք զոհվածի եղբայր, անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյանին: Նա հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ իրենք Մոսկվայում մի շարք հանդիպումներ են ունեցել, իսկ թե կոնկրետ ում հետ, հրապարակելը նպատակահարմար չհամարեց:

«Արա Աբրահամյանը մեզ խոստացել էր հանդիպումներ կազմակերպել, ինչն իրականացրեց: Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք ինչպես մեր գերեվարված զինվորներին վերաբերող, այնպես էլ մի շարք այլ հարցեր: Նպատակը մեկն է՝ պետք է ճանապարհ գտնել տուն վերադարձնելու այն գերիներին, որոնց տվյալները հաստատված են, պետք է պրոցեսներն արագացնել:

Այս հարցում տարբեր ուղղություններով մեզ խոստացել են օգնել: Բոլոր հանդիպումներին ծնողներն անձամբ են մասնակցել»,-եզրափակում է Արսեն Ղուկասյանը՝ նշելով, որ այցի կազմակերպման, այդ թվում՝ կեցության բոլոր ծախսերը հոգացել է Արա Աբրահամյանը»։

Առավել մանրամասն՝  թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս