Ավշարում հավաքից հետո ցուցում է տրվել հետապնդում հարուցել համայնքի ղեկավարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 14, 24News 

Վարդևանյան

Ավշար համայնքում այսօրվա խայտառակ հավաքից հետո, այս հեռացող իշխանությունը ցուցում է տվել ամեն կերպ քրեական հետապնդում հարուցել համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

«Հենց նոր տեղեկացա, որ Ավշար համայնքում այսօրվա խայտառակ հավաքից հետո, այս հեռացող իշխանությունը ցուցում է տվել ամեն կերպ քրեական հետապնդում հարուցել համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ: Իրավական աբսուրդը այն է, որ հավաքը լրիվությամբ կայացած լինելու պայմաններում, փորձում են հավաքը իբր խոչընդոտելու հանցակազմ գտնել:

Իրական պատճառը պարզապես մարդկանց անտարբերությունն էր հեռացող իշխանության հավաքին, որին նախորդել էր կազմակերպված ձեւով «Հայաստան» դաշինքի պաստառների վնասումը, որը լրիվ հակառակ ազդեցություն էր ունեցել հանրության շրջանում:

Իրավապահներին հստակ հորդորում ենք վերադառնալ իրավական դաշտ եւ վերջ տալ այս խայտառակությանը: Վստահեցնում եմ այս դեպքով խիստ հետեւողական ենք լինելու»,- գրելէ նա։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս