Ավշարի Գրիգորյան եղբայրների «տունը կռիվ է ընկել»․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավշարի Գրիգորյան եղբայրների «տունը կռիվ է ընկել», հունիսի 20-ի ընտրությունները նրանց դարձրել են «Սարոյան եղբայրներ»։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ով այն քիչ օլիգարխներից է, որ հեղափոխությունից հետո մնաց Սերժ Սարգսյանի կողքին, «Հայրենիք»-ՀՀԿ-ի «Պատիվ ունեմ» դաշինքի համար է աշխատում։

Մինչդեռ նրա եղբայրը՝ Ավշարի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը, մոլի քոչարյանական է եւ իր ղեկավարած համայնքի փողոցներն ու տները քոչարյանական պաստառներով է պատել։ Անգամ պետական կառույցների վրա է փակցրել։ Մեր լրագրողն այն նկատել է անգամ ջրօգտագործողների միության շենքի ճակատին։

Ի դեպ, Գրիգորյանների մյուս եղբայրը՝ նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանն էլ ՀՅԴ-ի հետ սերտ կապեր ունի, բայց առավել չեզոք է պահում իրեն այս փուլում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ