Իրանում ՀՀ դեսպանն այցելել է ձեռքի աշխատանքների ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

․

Ձեռնարվեստի համաշխարհային օրվա կապակցությամբ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն Իրանի կոոպերատիվների կազմակերպության Թեհրանի ձեռնարվեստի միության հրավերով հունիսի 11-ին այցելեց ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Այս մասին տեղեկացնում է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատունը։

ՀՀ դեսպանը շրջեց տաղավարներով, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին և ցուցահանդեսի կազմակերպիչների ու մասնակիցների հետ քննարկեց հայկական կողմի հետ համատեղ միջոցառումների անցկացման հնարավորությունները:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս