Ոչ մեկի առջև ծունկի չենք գա, Բաքուն վախեցնում է, որովհետև դիմացը «մալչիկներ» են կանգնած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Նոյեմբերյանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը ելույթ է ունեցել, հիշեցրել, թե տարիներ առաջ ինչպե՞ս էին ադրբեջանցիները վախենում հայերից:

«Հիմա ամեն մեկս պիտի ինքերս մեզ ասենք՝ մենք ոչ ոքի առաջ ծնկի չենք գա, ոչ ոքից ներողություն չենք խնդրի և ինչ-որ բան չենք խնդրի: Մենք ամեն օր ավելի ու ավելի ուժեղ պետք է դառնանք, և պիտի շատ արժանապատիվ ապրենք այս աշխահում: Դա մեր կրեդոն պիտի լինի:

Պատերազմ մենք չենք ուզում: Բոլորը մեզ վախեցնում են, թե պատերազմ կսկսվի, պատերազմ կսկսվի: Դե չի սկսվի այդ պատերազմը: Այդքան ուժեղ չէ ադրբեջանական բանակը: Արցախյան պատերազմի ժամանակ էլ բավականին ոտնատակ եղած էր արդեն: Շատ մահեր, վիրավորներ ունեն, շատ տեխնիկա է շարքից դուրս եկել: Այդքան էլ ուժեղ չեն: Հիմա նրանք ողղակի տեսնում են, որ իրենց առաջ ինչ-որ «մալչիկներ» են, փորձում են վախեցնել նրանց»,-ասել է Խաչատուրովը և հիշեցրել, որ, այդ «մալչիկներից» բացի, կան նաև այս տղաները, որոնք չեն վախենում իրենցից, որոնք ուզում են իրենց հետ հավասարազոր երկխոսություն ունենալ և հաղթել:

--00—ԼՄ 

Տեսանյութեր

Live

Լրահոս