Իրական սեփականատերերի բացահայտման գծով Հայաստանը ստացել է ամենաբարձր գնահատականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

ю

Իրական սեփականատերերի պահանջի գծով վավերացում անցնող 4 երկրներից Հայաստանն ու Գերմանիան պահանջի սկզբնական չափորոշիչների իրականացման գործում ստացել են ամենաբարձր՝ «բավարարող (satisfactory) առաջընթաց» գնահատականը: Ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, այս որոշումն ընդունվել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային խորհրդի նիստում:

«Մասնավորապես նշվել է. «2018 թվականից սկսած Հայաստանի կառավարությունը ամրապնդում է իրական սեփականատերերի բացահայտման իրավական դաշտը՝ երկրի հակակոռուպցիոն ավելի լայն օրակարգին համապատասխան:

Հայաստանի ԱՃԹՆ-ն, աշխատելով Համաշխարհային բանկի, Բաց կառավարման գործընկերության (OGP), OpenOwnership կազմակերպության և տեղական գործընկերների հետ, ստեղծել է բաց տվյալների սկզբունքներին համապատասխան գործող հանրային ռեգիստր, որի փորձարկումն իրականացվեց 2021թ. սկզբին:

Ընկերություններն իրական սեփականատերերի հայտարարագրերը ներկայացնում են էլեկտրոնային համակարգի միջոցով, և ռեգիստրը այդպիսով հեշտացնում է իրական սեփականության վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման գործընթացը: Այն նաև ավտոմատ կերպով ստուգում է մուտքագրվող մի շարք տվյալներ և հանրության համար մատչելի դարձնում տեղեկատվությունը»»,- ասվում է գրառման մեջ:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս