Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

զոհեր

Մայիսի 24-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը /ծնված 2002թ., 2021/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Շիրակի ՏՍ/:

ՊՆ-ից հայտնում են, որ կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մկրտիչ Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

--00--ԱՀ