Մի քանի ֆանատիկ օրթոդոքս հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայ վարդապետներից մեկի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

հրեաներ

Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի քանի ֆանատիկ օրթոդոքս հրեաներ հարձակվել են կեսգիշերին Երուսաղեմի մեր վարդապետներից մեկի վրա, ով գնում էր մեր Սուրբ Հակոբյանց մայրավանքից դեպի Սուրբ Հարության տաճար՝ ծառայություն մատուցելու: Մեր հոգևորականին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, վիճակը նորմալ է: Մեր հոգևորականի անունը չեմ հրապարակի, Երուսաղեմի Պատրիարքարանը շուտով հանդես կգա հայտարարությամբ: 3 ֆանատիկ օրթոդոքս ձերբակալված են: Մենք՝ հայերս, մնալու ենք մաքսիմալ չեզոք, նման դեպքեր Երուսաղեմում գրեթե յուրաքանչյուր շաբաթ տեղի են ունենում, և ոչ միայն հայ հոգևորականների հետ:

Ուղղակի, ի տարբերություն մյուս պատրիարքարանների, հայերը միշտ քննադատում են նման հարձակումներն ու հակահարված տալիս, իսկ մեր Պատրիարքն էլ միշտ հետևողականորեն խնդիրները բարձրացնում է Իսրայելի իշխանությունների մոտ և պահանջում է թե ոստիկանությունից, թե քաղաքային իշխանություններից համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ նման անկարգությունները կանխելու համար:

Կատարվածին որակումներ տալ պետք չէ, կրկնում եմ, սա օրթոդոքս եշիվաների աշակերտների մշտական զբաղմունքն է, ֆանատիկներ, որոնք ամենասովորական օրերին ցանկացած քրիստոնյայի տեսնելիս թքում են գետնին:

Հարցին ավելի քան 18 տարի անդրադառնում ենք, հիմնական խնդիրը այս ֆանատիկների կրթությունն է, որոնց ուղեղները լվացվում են ու հակաքրիստոնեություն են քարոզում հենց սրանց առավել ֆանատիկ ուսուցիչները, մեր Պատրիարքարանը քանիցս բարձրացրել է սրանց ուսումնական գործընթացներում կրոնական հանդուրժողականություն սերմանելու հարցը»:

--00--ԱԹ