Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

1102775.jpg

Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանը ենթարկվել է ծայրահեղականների հարձակման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է լրագրող Լիանա Մարգարյանը:

«Սա հաջորդում է Երուսաղեմի հայկական թաղամասում հայկական համայնքի դեմ մի շարք հարձակումներին և ագրեսիվ գործողություններին»,- գրել է նա:

Լրագրողի գրառմամբ կիսվել է նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ շեշտելով, որ դեպքն անընդունելի է:
--00—ԶՀ