Երկու մարդ ընկել է Հրազդան գետը․ մեկին հաջողվել է դուրս գալ, մյուսին որոնում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

․

Մայիսի 17-ին, ժամը 21:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի ընկել է Հրազդան գետը, քաղաքացիներից մեկին հաջողվել է դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ԱԻՆ կայքը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Տեղում իրականացվում են քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս