Քոչարյանի անձնական PR-ով զբաղվեցին անձամբ Փաշինյանն ու «Իմ քայլը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դեռևս չի որոշել՝ ցանկանո՞ւմ է լինել հաջորդ գումարման խորհրդարանում, թե՝ ոչ: 24News-ի հետ զրույցում նա նշել է, որ եթե անգամ համաձայնի ներառված լինել որևէ ուժի ցուցակում, ապա այն պետք է այնպիսի ուժ լինի, որի՝ խորհրդարան անցնելու շանսերը բավական մեծ կլինեն:

Թովմասյանն այն համոզմանն է, որ իշխանությունը որսորդությամբ զբաղվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունը խմբագրեց, սրբագրեց ու նրան վերադարձրեց քաղաքականություն:

«Իշխանության քայլերի շնորհիվ մարդիկ Քոչարյանին որպես փրկիչ են տեսնում: Քոչարյանի անձնական PR-ով զբաղվեցին անձամբ Փաշինյանն ու «Իմ քայլը»,- ընդգծել է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ